ԵՄ-ում սպառվող էներգիայի արդեն 17.5 տոկոսը «կանաչ» ծագում ունի
Եվրամիությունում սպառվով էներգիայի 17,5 տոկոսը արտադրվում է վերականգնվող աղբյուրներից, հաղորդում է «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը: Մեկ տարի առաջ այդ մասնաբաժինը կազմում էր 17 տոկոս, իսկ 2008 թ.՝ ընդամենը 8.5 տոկոս, հայտնում է «Եվրոպուլսը»:
Շվեդիայում սպառվող էներգիայի կեսից ավելին (54.5 տոկոս) վերականգնվող աղբյուրներից է: Հաջորդը Ֆինլանդիան է (41 տոկոս), Լատվիան (39 տոկոս) եւ Դանիան (38.5 տոկոս): Վերականգնվող աղբյուրներից ամենաքիչ էներգիան հայտնաբերվել է Լյուքսեմբուրգի (6.4 տոկոս), Նիդերլանդների (6.6 տոկոս) եւ Մալթայի (7.2 տոկոս) էներգետիկ հաշվեկշռում:
Մինչեւ 2020 թվականը ԵՄ-ում վերականգնվող աղբյուրներից սպառվող էներգիան պետք է կազմի 20 տոկոս՝ համաձայն ԵՄ-ի Europe 2020 ռազմավարությանը, իսկ 2030-ին՝ առնվազն 32 տոկոս: ԵՄ 11 երկիր արդեն հասել են 2020 թվականի իրենց նպատակին:
Այսօր ամբողջ Եվրոպական միությունում էլեկտրաէներգիայի 30 տոկոսն արտադրվում է վերականգնվող ռեսուրսներից: