Իլինոյսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում նաև հրաձիգը, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաձգության հետևանքով վնասվածքներ են ստացել չորս ոստիկան և ևս մի քանի քաղաքացի, իսկ հրաձիգը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: CBS Chicago հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձիգն ընկերության աշխատակիցներից մեկն է եղել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ փետրվարի 15-ին, Ավրորայի Henry Pratt ընկերությունում: Հրազենով զինված անձը կրակ է բացել ընկերության շենքում՝ վիրավորելով ինչպես ընկերության աշխատակիցներից մի քանիսին, այնպես էլ ոստիկանության աշխատակիցներին: Միջադեպի դրդապատճառները հայտնի չեն: