Ինչպես է Բարաք Օբաման սիրահարների տոնի առթիվ շնորհավորել իր «միակ և անկրկնելի» կնոջը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ շնորհավորել է իր «միակ և անկրկնելի» Միշել Օբամային, որի հետ ամուսնացած է արդեն 26 տարի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախկին նախագահն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է կնոջ լուսանկարներից մեկը, որում Միշելը պարում է Սուրբ Վալենտինի օրվա խնջույքի ժամանակ:
«Շնորհավորում եմ արտառոց խելացի, գեղեցիկ, զվարճալի, իմ միակ և անկրկնելի Միշել Օբամային Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ»,-գրել է 57-ամյա Օբաման:
Նախկին առաջին տիկինն իր հերթին հրապարակել է 2004թ. արված ընտանեկան լուսանկար՝ ամուսնու ու երկու դուստրերի մասնակցությամբ:
«Այնքան բախտավոր եմ, որ կարող եմ այսքան տարիների ընթացքում այս երեքին իմ «վալենտիններ» անվանել»,- լուսանկարը մակագրել է նախկին առաջին տիկինը: