Խառնաշփոթ ուժեղ տուրբուլենտության գոտում հայտնված ինքնաթիռում (տեսանյութ)
Crazy turbulence and injuries, but the @delta crew handled it perfectly, even the emergency landing. pic.twitter.com/NoJWLp5GUv
— joe justice (@JoeJustice0) 13 февраля 2019 г.
ԱՄՆ-ում Delta Air Lines ավիաընկերության՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Անա քաղաքից Սիեթլ ուղևորվող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 5 ուղևոր է տուժել, գրում է The Cansas City-ն:
Ուղևորներից մեկը տեսանկարահանել է տուրբուլենտության ավերիչ հետևանքները և այն տեղադրել Twitter-ում: Ինքնաթիռի ցնցումների արդյունքում ուղևորների ուտելիքը, խմիչքներն ու ուղեբեռները հայտնվել են հատակին:
Միջադեպի հետևանքով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նևադայի Ռինո քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռում ընդհանուր առմամբ անձնակազմի 4 անդամ և 59 ուղևոր է գտնվել, որոնցից 3-ը թեթև վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: