Փարիզը Լոնդոնին կոչ է անում կողմնորոշվել «Բրեքզիթ»-ի հարցում և շտապել
Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազուն Լոնդոնին կոչ է արել վերջապես կողմնորոշվել «Բրեխզիթ»-ի հարցում:
«Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ արդեն ժամանակն է որոշելու՝ արդյոք նրանք ցանկանում են ընկերական ձևով, թե կտրուկ կերպ հեռանալ: Դա նրանց ընտրությունն է, բայց իրոք երեկվա դժվարին քվեարկությունը նորից ամրապնդեց անհստակ իրավիճակը՝ այն ցրելու փոխարեն: Դա միայն Բրիտանիայի ընտրությունն է, մենք նրանց ասում ենք՝ շտապեք»,-ասել է նա ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում:
Երեկ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյի «Բրեքզիթ»-ի պլանը անհրաժեշտ ձայներ չհավաքեց:
Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալու մարտի 29-ին: