Մինչև վաղը ցերեկը տեղումներ են սպասվում, բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով
Այսօր և առաջիկա գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը գիշերը բարձրացել է 4-5 աստիճանով, այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, վաղը կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: