Աստղագետներն Արեգակնային համակարգի նոր «օվկիանոսային» մոլորակ են բացահայտել
Արեգակնային համակարգի Սերես գաճաճ մոլորակում կրիոհրաբուխների ժայթքման հետքերն օգնել են գիտնականներին ապացուցել, որ այդ գաճաճ մոլորակի մակերևույթի տակ գոյություն ունի աղաջրով լի գրեթե «հավերժական» իրական օվկիանոս:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, կրիոհրաբուխները կարող են լինել տիեզերքում կյանքի հիմնական «ապաստաններից» մեկը:
«Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես են աշխատում այն սնող ջրի աղբյուրները, որոնք թաքնված են մոլորակների սառցե շերտի տակ»,- ասել է Տեխասի համալսարանի գիտնական Մարկ Հեսեն:
Սերեսից ստացված առաջին լուսանկարները, որոնք նկարահանվել էին 2015-ի մարտին, երկու արտասովոր առարկա էին բացահայտել՝ խորհրդավոր սպիտակ բծեր Օկատոր խառնարանում, որոնք, ինչպես պարզվել է, խիտ աղաջրի հետքերն են, և արտասովոր բուրգանման լեռը:
Գիտական խումբը բացահայտել է, որ լեռն իրականում հին, արդեն հանգած կրիոհրաբուխ է, իսկ սպիտակ հետքերը մյուս հրաբուխների ժայթքումների հետևանքն են: