Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ը ներխուժել են Le Dauphine Libere թերթի խմբագրություն
Այս թեմայով
- Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
- Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
- Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
- Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները ներխուժել են Տոնոն Լե Բեն քաղաքում գտնվող Le Dauphine Libere թերթի խմբագրություն և ֆիզիկական ուժ գործադրել որոշ աշխատակիցների նկատմամբ: Այդ մասին հայտնել է ТАСС-ը:
Աղբյուրը մանրամասնել է, որ ակցիայի մոտ 30 մասնակից մտել է խմբագրության շենք, պաստառներ փակցրել պատերին և նետել «վատ հոտ արձակող» առարկա:
Երբ թերթի աշխատակիցներն ագրեսիվ ցուցարարներից պահանջել են հեռանալ խմբագրությունից, վերջիններս հրել են նրանց և իրարանցում առաջացրել:
«Դեղին բաճկոնավորները» հեռացել են միայն ոստիկանների միջամտությունից հետո միայն: Նրանից երկուսը ձերբակալվել է: