Թուրքերը դժգոհ են. Ավստրիան արգելել է «գորշ գայլերի» ողջույնի ժեստը
Թուրքիան դժգոհ է «գորշ գայլեր» անվանմամբ հայտնի թուրք ազգայնականների ողջույնի ժեստը արգելելու Ավստրիայի որոշումից։
«Մենք դա չենք ընդունում եւ վստահաբար դատապարտում ենք»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նրանք որոշումը համարում են «աղմկահարույց»՝ հաշվի առնելով այն, որ «Թուրքիայի քաղաքական օրինական կուսակցության խորհրդանիշը նույն ցուցակում է, ինչ որ «Քրդական աշխատավորական կուսակցության» խորհրդանիշը»։
Անկարան Ավստրիային կոչ է արել «ուղղել այդ սխալը»՝ հայտարարելով, որ այն «խորը վիրավորանք է հասցնում Թուրքիայի եւ Ավստրիայի հարաբերություններին»։
Նշենք, որ անցյալ շաբաթ ավստրիական օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք արգելում են ծայրահեղական կազմակերպությունների խորհրդանիշները երկրում։