ԵԿՄ-ի «վերածննդի» համագումարը. Կետիկյանը կմնա. Նա աջակցել է գեներալ Մանվելի դեմ օպերացիային
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրեւ «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների եւ մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի եւ համագումարի նախապատրաստմամբ:
Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաեւ ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերեւս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է իշխանություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում