Մոսկվան կորցնում է ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է վերականգնել երկրի ազդեցության ոլորտը, սակայն նախկին խորհրդային հանրապետությունները կարող են հայտնվել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ կախված վիճակում։ Այս մասին Bloomberg Businessweek կայքի իր հոդվածում գրում է Մարկ Չեմպիոնը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը փորձել է բոլոր հնարավոր միջոցներով գրավել եւ ստիպել իր հարեւաններին՝ առաջարկելով գազի համար սուբսիդիաներ, գնելով ռազմավարական կարեւոր ենթակառուցվածքներ, միջամտելով ընտրություններին եւ օգտագործելով ռազմական ուժ։ Սակայն արդյունքները միատարր չեն՝ ոմանք միացել են ԵՏՄ-ին, իսկ ոմանք ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին։ Ինչպես նշում է ռուս վերլուծաբան Դեոդոր Լուկյանովը, Ռուսաստանն այլեւս չի դիտարկում հարեւաններին որպես միացյալ տարածաշրջան։ «Լիտվան, Հայաստանը եւ Ուզբեկստանը արմատապես են տարբերվում միմյանցից, եւ Մոսկվան էլ նրանց հանդեպ տարբեր մոտեցումներ ունի»,- ասում է նա։ Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսությանը միացել է 2014թ․՝ Մոսկվայի ճնշման ներքո, քանի որ ներքաշված էր նավթով հարուստ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ եւ կախված էր անվտանգության հարցում Ռուսաստանի ռազմական աջակցությունից։
«ԵՏՄ-ին միացած երկրների համար արդյունքները, պարզվեց, սփոփիչ չէին։ Հիմնականում ռուսական արժույթի կուրսի եւ տնտեսության վերջին անկման պատճառով։ 2017թ․ Ռուսաստանը արտահանման գլխավոր երկիր է եղել միայն մեկ հետխորհրդային երկրի՝ Բելառուսի համար։ Մնացած բոլորը ավելի շատ արտահանում են ԵՄ կամ Չինաստան»,- գրում է հեղինակը։ Կարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի խոսքերով, Մոսկվան անընդհատ կորցնում է ազդեցությունը նախկին Խորհրդային Միության տարածքում։ Մուլտիբեւեռային աշխարհի ծնունդը Վրաստանի, Մոլդովայի եւ Կենտրոնական Ասիայի կառավարություններին Կրեմլի հանդեպ հավասարակշռություն գտնելու ավելի շատ հնարավորություններ է տվել, իսկ որոշ երկրներ դիվերսիայի են ենթարկում իրենց էներգետիկ համակարգը, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից։ Ընդ որում, հիմա երտասարդությունն էլ պարտադիր չէ, որ ռուսերեն խոսի։ «Տասը կամ տասնհինգ տարի առաջ մեկնումեկը Կրեմլում կարող էր վերցնել հեռախոսը, զանգել մի շարք մարդկանց, որոնց գիտեին այդ կառավարություններում։ Նույնիսկ բարեկամական, կախում ունեցող Հայաստանում այդ բանը այլեւս չկա»,- ասում է Դե Վալը։