Ի՞նչ կարժենա տոմսը դեպի Մարս
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կգա ժամանակ, երբ թռիչքը դեպի Մարս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Իսկ առայժմ ամենահամարձակների համար թռիչքը նաև մեծ ծախսեր կենթադրի: Մասկի խոսքերով` արդեն շատ մոտ ապագայում մեկ տոմսը դեպի Մարս կարժենա առնվազն 500 000 դոլար: Իսկ հետագայում, SpaceX-ի ղեկավարի կարծիքով, հնարավոր կլինի տոմսի արժեքն իջեցնել մինչև 100 000 դոլար:
Հաղորդվում է, որ մի թռիչքով հնարավոր կլինի Մարս ուղարկել մինչև 100 տիեզերական զբոսաշրջիկի կամ այնպիսի մարդկանց, ովքեր կհամաձայնեն ապրել Կարմիր մոլորակի վրա: