Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ կհանդիպի Իտալիայում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ներգաղթյալների հետ հերթական հանդիպումը կկայանա մարտի 3-ին՝ Իտալիայում, գրում է apsny.ge կայքը:
«Մարտի 3-ին Իտալիայում շատ զիլ հանդիպում ենք ծրագրում: Այնտեղ հատուկ միջոցներ կձեռնարկենք, և ելույթ կունենամ ոչ միայն ես, այլև մեր միգրացիայի աստղերը … Մենք գիտենք՝ ինչ ենք անում: Կսպասենք ձեզ Իտալիայում, և այդ ժամանակ արդեն իսկապես մենք կլսենք ձեզ, ոչ թե հակառակը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հանդիպում էր կազմակերպել Բելգիայի Լյեժ քաղաքում, որին, նրա խոսքով, ներկա էր գտնվել 800 մարդ՝ ամբողջ աշխարհից:
Ինչպես նշում է civil.ge կայքը, նախկին նախագահը հավաքվածների հետ առճակատման պատճառով մեկ ժամ ուշացումով էր ներկայացել հանդիպմանը: Հանդիպմանը ներկա գտնվածների մի մասը Սաակաշվիլիին բողոքի վանկարկումներով ու պաստառներով էին դիմավորել: