Տյումենում չեչենների ու թաթարների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքի սրճարաններից մեկում չեչենական և թաթարական համայնքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում:
Կռիվը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին՝ քաղաքի «Վոյաժ» սրճարանում: Վիճաբանությունը սկսվել էր սրճարանի պարային հրապարակում, այնուհետև կռվի մասնակիցները սկսել էին ջարդուփշուր անել սրահում եղած կահույքը, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ վեճը ծագել էր սրճարանի երկու այցելուների միջև՝ կենցաղային հողի վրա, այնուհետև նրանց օգնության էին հասել ընկերները:
Ոստիկանությունը պարզել է կռվի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել: Միջադեպի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր: