Չինաստանում երեխան հսկայական պանդաների վանդակն է ընկել (տեսանյութ)
Չինաստանի արևմտյան Սիչուան նահանգում պանդաների բազմացմամբ զբաղվող Chengdu հետազոտական կենտրոնում մանկահասակ աղջիկը 2 մետր բարձրությունից հսկա պանդաների վանդակն է ընկել:
Daily Mail-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը փորձում դուրս բերել երեխային, մինչ հսկա պանդաներից մեկը շարժվում է նրա ուղղությամբ: Բարեբախտաբար, պանդաները երեխայի վրա հարձակվելու փորձ չեն արել: Անվտանգության աշխատակիցը բռնել է երեխայի ձեռքից և նրան անվնաս դուրս բերել վանդակից:
Հայտնի է, որ աղջնակը նստած է եղել շրջապարսպի վրա, որտեղից էլ սայթաքել ու ցած է ընկել: Բարեբախտաբար, երեխան վնասվածքներ չի ստացել:
Chengdu կենտրոնը հիմնադրվել է 1987թ.-ին: Դրա նպատակն է ուսումնասիրությունների միջոցով ավելացնել կենդանատեսակի թվաքանակը: