Սյունիքի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Սյունիքի մարզպետի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման տեքստում:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է ն աև մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է համապատասխան որոշման տեքստում: