1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 փետրվարի 2019թ., 00:00
Թուրքիայում հագուստի գողության համար ձերբակալվել է 5 վրացի ֆուտբոլիստ Աշխատավարձը գերխնդիր չպետք է լինի. Հակոբ Արշակյանը միսիոներական աշխատանքն է կարեւորում. Բա պարգեւավճարնե՞րը ԱՄՆ-ը և Չինաստանը ցանկանում են ավարտել առևտրային պատերազմը Թուրքիայում ևս 295 զինծառայողներ կձերբակալվեն Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն ու իրավունքն է. Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին «Եթե ցանկանում եք, ապա ես պատրաստ եմ նոր «կարիբյան ճգնաժամի». Պուտինը դիմել է Թրամփին Մոսկվայի «Արարատը» խփել է 5 գոլ Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը Աղվերանում մնացել է ձյան զանգվածի տակ եւ կորցրել գիտակցությունը Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ունի նոր նախագահ «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Ռեգգենզա՝ հայկական արտադրություն բարձրաճաշակ տղամարդկանց համար Ռեփեր Դրեյքը 400 000 դոլար է վճարել iPhone-ի բացառիկ պատյանի համար (լուսանկարներ) Հազվագյուտ երևույթ. Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ) Հայաստանը ներառվել է ռուսների համար էքսկուրսիոն հանգստի առումով ԱՊՀ լավագույն երկրների հնգյակում Բրիտանուհին Լոնդոնի փողոցներով զբոսնել է Քիմ Քարդաշյանի՝ վերջերս բոլորին ցնցած համարձակ զգեստի կրկնօրինակով (լուսանկարներ) Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել են տասնյակ մարդիկ Սամարայում կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Լիլի Մորտոյի գրավիչ լուսանկարը Ինչպես են Մոսկվայում նշել Գարիկ Մարտիրոսյանը հոբելյանը VARDA-ն մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթեւ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Զեյնալյանը չի հերքում, որ այցելել է Ռոբերտ Քոչարյանին «Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում». Հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Հայտնաբերվել է վերջին 113 տարում անհետացած համարվող կրիա «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել. Ռիչարդ Հոգլանդը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին Ռուսաստանում ազատազրկված ԱՄՆ քաղաքացին չի ընդունում մեղադրանքը ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կմնա առանց գլխավոր քարտուղարի Փաշինյանի անզիջողականության պատճառով Դոդոն․ Մոլդովան պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ Մինչև փետրվարի 26-ը տեղումներ չեն սպասվում Օբամեյանգի նվերը Սուպեր Սաքոյին Մխիթարյանի վիճակագրությունը ԲԱՏԷ-ի հետ խաղում Տեսախցիկները Խոսրովի անտառում 40 տարվա մեջ առաջին անգամ Կովկասյան ընձառյուծ են նկարահանել Անշարժ գույքի շուկայից անհետացել է աննախադեպ աշխուժությունը Կենսաբանները 38 տարում առաջին անգամ հայտնաբերել են անհետացած համարվող հսկա մեղվի Գուաիդոն ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության անոնս Չինական Նոր տարին ավարտվել է լապտերների փառատոնով Ռուսաստանում կոսմոդրոմի կառուցումը կվստահվի ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությանը Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում Իմ պարտքն եմ համարում զգուշացնել UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու Իրանական այցին չեն կարողանում հանգիստ նայել. Սվիտալսկին հասկացրել է Փաշինյանին «Պատահական կառավարություն» ունեցող երկիրը Եգիպտոսի իշխանությունները բետոնե պատ են կառուցելու Շարմ էլ Շեյխի շուրջը (տեսանյութ) Մոնտանա նահանգը ցանկանում են վաճառել Կանադային 1 տրլն դոլարով Իսրայելը ռուսական С-300 և С-400 համակարգերը «կործանող» անօդաչու սարք է ներկայացրել (տեսանյութ) Ինչպես է ՌԴ բիլիարդի երիտասարդական հավաքականի հայուհին պարտության մատնել տղամարդկանց (տեսանյութ) Բրիտանիայում մերսման սրահի մերկ հաճախորդին դուրս են արել պատուհանից (տեսանյութ) Բաքվում 19-ամյա աղջիկը դանակահարել է հորը Ճապոնական զոնդը բարեհաջող վայրէջք է կատարել Ռյուգու երկնաքարի վրա Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել ԵԱՏՄ ավտոմեքենաների ներմուծման մաքսային արտոնությունները կերկարաձգվե՞ն ևս 5 տարով Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողության օրը ելույթ կունենա՞ Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները Հայկ Մարությանն շտապե՞ց. Նրան դատի են տվել. Արդեն կա առաջին «ծիծեռնակը» ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 490 դրամ, մեկ եվրոն՝ 562 դրամ առավելագույն փոխարժեքով Մայքլ Ջեքսոնի ընտանիքը երգչի մասին սկանդալային ֆիլմի պատճառով 100 մլն դոլարի հայց է ներկայացրել HBO-ի դեմ Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ «Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետեւից ընկել Միացյալ Նահանգները որոշել է Սիրիայում «խաղաղապահ զորք» թողնել Դավոսում Փաշինյանը ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել. Նա իր թիմակիցներին «սաստել է» ԿԳ նախարարն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել. նա զբաղված է Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով Ֆիննական սթարթափի «խելացի փայտիկը» օգնում է հետեւել մարզումների տեխնիկային Ինչպես կրճատումները անել, որ քիչ ցավոտ լինի. սցենարը արդեն որոշվել է Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում Ում էր ուղղված վարչապետի նախազգուշացում. ինչու է նա հապաղում ու չի դիմում կտրուկ մեթոդների Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներն էլ են ուզում փոխհատուցում ստանալ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի. Նա նոր իշխանության հետ հարցերը լուծել է ՔՊ «քասթինգ»-2. Մասնակիցներից մեկն իր տպավորությունն է ներկայացրել ՍԴ ապագա նախագահը ԵՄ-ն կորոշի Եվրամիության մեջ Թուրքիայի ընդգրկվելու բանակցությունների ճակատագիրը Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ը՝ սնանկացման եզրին Մայիս-հունիսին լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ. նախապատրաստվում են մի քանի ուժ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (Տեսանյութ) Փաշինյանի մրցակիցը. Վարչապետի մտքերն իրար են խառնվել Արմավիրում վնասել ու կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տունը Կրքեր Բժշկական համալսարանում. ինչու է Աննա Սարգսյանը դատական հայց ներկայացրել բուհի դեմ Վանեցյանը փոխու՞մ է մթնոլորտը
Հարցում

Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը

1993-ին ինչպես էին ապրում Հայաստանը եւ Արցախը, բոլորս գիտենք։ Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են:

Վազգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով նույն թվականին Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում:

Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները: Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից…

Խմբի առջեւից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով եւ զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:

Ինչի՞ համար էր այս զինվորական մասխարան. հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի՞ն էր այս մասխարան:

Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որեւէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ:
Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երեւելի պատառը Երեւանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից:

Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի միջեւ այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է եւ գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կա՛մ մահացել են, կա՛մ կորցրել են հիշողությունը:

Քոչարյանի առաջին հպատակներից մեկը Մարտին Զելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը։ «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Զելֆիմյանը եւս կորցրել է հիշողությունը։ Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի… Ավելի ճիշտ՝ չի համարձակվի չհիշել…

Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա. Քոչարյան քառյակի եւ աղետի գոտուց շինտեխնիկայի առեւանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում:

ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ենթադրենք, ԱԺ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում նրան․ պարոնայք ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյան եւ Վարդեւան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե՝ նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ… Ավելի անկեղծ՝ վատ է…
Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու…

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի

hraparak.am

website by Sargssyan