Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ղեկավարները կհանդիպեն
Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի հանդիպումը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով տեղի կունենա փետրվարի 14-ին՝ Սոչիում։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Նախատեսվում է, քննարկել հետագա համատեղ գործողությունները՝ Սիրիայում իրավիճակի երկարատ կարգավորման ոնպատակով։
Նախատեսվում է նաև Պուտինի երկկողմ հանդիպումները Էրդողանի ու Ռոհանիի հետ։