Մակրոնը կառավարության զանգվածային վերակազմավորում է ծրագրում. Le Figaro
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում «զանգվածային վերակազմավորում» է ծրագրում, որը կիրականացվի առաջիկա 3-6 ամիսների ընթացքում, գրում է Le Figaro պարբերականը՝ աղբյուրի հղումով:
Անցած տարվա հոկտեմբերին Մակրոնը կառավարության կազմում փոփոխություններ էր կատարել, մասնավորապես՝ փոխվել էին ներքին գործերի, մշակույթի, գյուղատնտեսության և տարածքային ամբողջականության ու վարչատարածքային միավորների գծով նախարարները:
Նշվում է, որ այն ժամանակ քաղաքացիների 60%-ը դժգոհ էր մնացել իրականացված փոփոխություններից:
Երեկ հայտնի էր դարձել Մակրոնի հատուկ խորհրդական Իսմաել Էմիլյենի հրաժարականի մասին, իսկ անցած տարվա սեպտեմբերին պաշտոնը լքել էր Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչ Բրյունո Ռոժե-Պետին: