Մոսկվայում տղամարդը խանութում կրակահերթ է արձակել
Նախօրեին երեկոյան Մոսկվայում տղամարդը կրակահերթ է արձակել խանութում, հայտնել է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ մայրքաղաքային ԳՎ մամուլի ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Գլավնայա փողոցում գտնվող մթերային խանութում:
Երկու հաճախորդների միջեւ վեճ է առաջացել, եւ նրանք ծեծկռտուք են սկսել: Նրանցից մեկը դուրս է բերել տրավմատիկ ատրճանակը եւ 3 անգամ կրակել՝ դիպչելով մարդկանց, որոնք փորձել են նրանց բաժանել:
Դրանից հետո չարագործը փախուստի է դիմել:
Երեք մարդ վիրավորվել է՝ երկուսին օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ խանութի աշխատակիցներից մեկին հոսպիտալացրել են:
Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: