Թերեզա Մեյը հրաժարական կտա
Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները ենթադրում են, որ Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը այս տարվա ամռանը կլքի պաշտոնը:
Պահպանողականների ներկայացուցչի խոսքով՝ երկրի արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը վստահ է, որ նա հրաժարական կտա:
«Նա որոշել է հավաստիանալ, որ իրեն ճիշտ մարդ կհաջորդի, քանի որ ընդհանրապես ձայնի իրավունք չի ունենա, եթե բանը հասնի նրան, որ սկսեն նրան դուրս մղել»,- ասել է աղբյուրը: