Բելառուսում անկախ կայքի խմբագիրը դատարանի առջև կկանգնի
Բելառուսի ամենամեծ անկախ լրատվական կայքի խմբագիրը դատարանի առջև կկանգնի իր կայքում պետական լրատվական գործակալությունից ապօրինի վերցված տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով:
Tut.by կայքի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովայի դեմ հարուցված գործը մտահոգություն է առաջացրել իրավապաշտպանների, փաստաբանների շրջանում, որոնք ահազանգում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման շրջանում մամուլի նկատմամբ աճող սահմանափակումների մասին: