Փետրվարի 15-16-ը տեղումներ են սպասվում
Հայաստանի տարածքում փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 16-ի գիշերը Երևանի բարձրադիր վայրերում ձյուն է սպասվում: