Տիմոշենկոն խոստացել է վերադարձնել Ղրիմն Ուկրաինային
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում վերադարձնելու է Ղրիմը, գրում է Life.ru-ն:
«Մենք պետք է ոչ միայն վերադարձնենք օկուպացված Ղրիմի և Դոնբասի տարածքները, այլև Ռուսաստանին որպես զավթիչ պետության պատասխանատվության ենթարկենք, հատուցենք մեր երկրի կրած վնասները», - նշել է Տիմոշենկոն:
Ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածուն նաև հավելել է, որ անվտանգության միակ երաշխիքը համարում է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: