Պահանջում են պարգևատրումները վերադարձնել բյուջե․ Բողոքի ակցիա
Կառավարության դիմաց փետրվարի 11-ին բողոքի ակցիա էր․ մասնակիցները պահանջում էին չեղարկել գերատեսչությունների ստացած պարգևավճարները և վերադարձնել պետբյուջե։ Նաև նշում էին, թե այդ գումարով ինչ աշխատանքներ կարող են կատարել։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ստորագրահավաք են անցկացնելու՝ նույն պահանջով, քանի որ եթե բողոքի ցույցի մասնակցությունը փոքրաթիվ է, պարգևավճարներից դժգոհողները համատարած են։