«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺում փակ նիստ է անում
ԱԺ-ում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը:
Ըստ որոշ տեղեկությունների նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի օրակարգում է մասնավորապես, ՀՀ կառավարության ծրագիրը, սակայն խմբակցության պատգամավորները վստահեցրեցին, որ քննարկվելու են նաեւ աշխատանքային մի շարք այլ հարցեր։
Փետրվարի 12-ին, ԱԺ նիստում քննարկվելու է Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը: