Ջոն Բոլթոնը ծաղրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին (ՏԵսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ծաղրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ում ելույթի ժամանակ հանկարծակի անջատվում է լույսը։
«Լույսերը հանգում են Վենեսուելայում Մադուրոյի մաֆիայի համար»,-թվիթերում գրել է Բոլթոնն ու տարածել տեսանյութը։
Տեսանյութում երևում է, որ ինչպես է Մադուրոյի ելույթի ժամանակ լույսերը թարթում, իսկ այնուհետ անջատվում։