1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 ապրիլի 2019թ., 00:00
Մասնավոր բժշկական բուհերը կփակվեն Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. Կոնգրեսում հանդիպումը տարակուսանքի տեղիք է տվել Հայ ճանապարհաշինա­րարներն իրենց աշխատանքային «նվաճում­ներով» զարմացնում են. նրանք ասֆալտի հաստությունը հասցրել են 1 սմ-ի Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. Օրակարգում ցեմենտի հարցն է (ուղիղ) Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Հունաստանում ՀՀ դեսպանը Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ Ծառուկյանի հարազատ քաղաքը ՔՊ-ն մտադիր է իրենով անել. դեռ չեն ուզում բորբոքել, բայց… Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». մեղավորը Դիջեյ Էդոն է ՔՊ անդամներն առանց հանգստյան օրերի լծվել են կուսակցության ծրագրի փոփոխման գործին. ակտիվ մասնակցում է նաև վարչապետը Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ԲՀԿ պատգամավորների քայլից 2018 թ. աճել են Իրանից ներկրված գազի ծավալները Ուլան Ուդեում հայ մարտիկը «հայացքների մենամարտի» ժամանակ ապտակել է մրցակցին (տեսանյութ) Ապրիլի 23-ին իշխանությունը «տակից» «փարթիների» շարք է անելու. Մեծ խնջույքը կլինի հայտնի ռեստորանում Ինչո՞ւ է պետք ծերության ժամանակ հաճախել մարզադահլիճ Իշխանությունը զիջե՞լ է Ծառուկյանին ցեմենտի հարցում Ամերիկացուն եւ նրա ընկերուհուն մահապատիժ է սպառնում Թաիլանդի ափերին տուն կառուցելու համար Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է Թեժ խորհրդակցություն Գեղամ Գեւորգյանի շուրջ. վարչապետը խիստ զայրացել է. Նորից ազատումներ կլինե՞ն Փաշինյանը կստանա՞ որեւէ պաշտոնական այցի հրավեր ԱՄՆ-ից. Բոլոր լծակները գործի են դրվել դրա համար Ցեմենտի շուկայում վերաբաշխումներ են. Ծառուկյանը փորձում է օգտվել իրավիճակից Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. ՌԴ նախագահը դիտավորյալ է ձգձգում իր այցը Խաչատուրովի որդին ու Սուրիկ Խաչատրյանը դատական վեճի մեջ են. առանցքում Մոնումենտի հայտնի դղյակն է Երեք ժամանոց ֆրակցիայի նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «կրքերը կարող են բորբոքվել» Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Դավիթ Անանյանի «դուխը» չի՞ հերիքել «Ռուսական գործով» Մյուլլերի զեկույցի հետաքրքիր պահերը Կարո Փայլանը ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետին Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր ներդնելու որոշում կա. ՀՀ ՊՆ «Русские Автобусы-Группа ГАЗ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով Թրամփը Մյուլլերի հետաքննության մասին՝ «Խաղն ավարտված է» Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը» Գիտնականները տիեզերական տարածությունում հայտնաբերել են Տիեզերքի առաջին մոլեկուլը Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը 2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է Թրամփի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության բացակայության մասին Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ապրիլի 24-ին կքննարկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը. Զախարովա Էրդողանը քննադատել է Financial Times-ին Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է հրթիռահրետանային վարժանքներ անցկացնելու մասին Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը Դիտարկվում է համանախագահ երկրներից մեկում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Մակրոնը պատվո մեդալներ է շնորհել Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին Դա առաջարկ է եղել, որից «Սանիթեքը» չպետք է հրաժարվեր. Փաշինյան Զելենսկին հանդես է եկել մարիխուանայի, մարմնավաճառության եւ խաղատների օրինականացման օգտին 85 կողմ, 20 դեմ ձայներով Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. քննիչի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները. ԱԱԾ Տպավորություն է, որ կառավարությունից ինչ–որ մեկը որոշել է ԳԱԱ շենքը օլիգարխի վաճառել, ընդ որում թաքուն. Փաշինյան Մենք, ցավոք, կարող ենք տեսնել 2012 թվականի Նեապոլի վիճակը. Հայկ Մարության Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքերի կիրառումը կարող է հակասել միջազգային նորմերին. փորձագետ Նախագահ Մակրոնի որոշումը հայ ժողովրդին խորապես հուզել է. ՀՀ ԱԳ նախարար Դոլարի փոխարժեքը նվազեց 483 դրամից. Եվրոն եւս էժանացել է Իվանկա Թրամփի ոճային կերպարները՝ աֆրիկյան շրջագայության ժամանակ (լուսանկարներ) Հայաստանում «խելացի» անասնագոմերի ստեղծման ծրագրում բարելավում է եղել Պակիստանում զինյալները կանգնեցրել են ավտոբուսը, սպանել 14 ուղևորների Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից Փաստաբան դառնալ ցանկացող Քիմ Քարդաշյանը հայտնել է քննությունը հաջող հանձնելու մասին (լուսանկարներ) Գյումրիում, նախնական տեղեկությամբ, դպրոցական է դանակահարվել Տիկին Մանդիլյան, էհ...Թանդիլյան, համեցեք. Լենա Նազարյանը սխալ արտասանեց պատգամավորի ազգանունը (Տեսանյութ) Ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման գնի բարձրացման․ կառուցապատողներ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին» Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Սարսափահար հրաժարվում եմ. Լենա Նազարյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի հետ բանավիճելու հրավերը Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (լուսանկարներ) «Իմ քայլի» ներկայացուցիչն առաջարկում է վարկ չմարողներին դատել (տեսանյութ) Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ Փաշինյանը եւ Ծառուկյանը քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել Բազմաթիվ պաշտոնյաների լիցենզիա է տվել, նրանք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել․ Բաբաջանյանը՝ Բաղրամյանին Օպտիմալացման հետևանքով գազի տեսուչներ կկրճատվեն. Գարեգին Բաղրամյան Պողոսյանի վերաբերյալ քրգործի շրջանակում կատարվել են խուզարկություններ․ ՀՔԾ Ռադիոալիքային աբլացիա. Նորագույն մոտեցում վարիկոզի բուժման հարցում Հայաստանում ստեղծվում է ներդրումների աջակցման հիմնադրամ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» Բաղրամյան 26-ում և կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 63 մլն 400 հազար դրամ կծախսվի Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը
Հարցում

Փաշինյանի խորհրդականի շքեղ առանձնատունը և պետությունից ստացած մի քանի հարյուր միլիոն դրամը

politik.am-ը գրում է. Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչու՞ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարադացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

Բոլորն են հիշում Փաշինյանի այն հայտարարությունները, որ նախկին համակարգի արատավոր չինովնիկները տեղ չեն գտնելու իր կառավարությունում։ Հիմա մի կողմ թողնենք Արշակ Կարապետյանի մեղավորությունը Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արձանագրած կորուստներում, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է նա իր անցած ուղով համապատասխանում Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ընթացքում ներկայացված պահանջներին։

Արշակ Կարապետյանը այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

 «Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պպատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ է անկեղծ վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն։ Արդյո՞ք Փաշինյանը պարզել է, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյո՞ք այս ամենում չկա կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

website by Sargssyan