Բելառուսի դպրոցներից մեկում դեռահասը սպանել է ուսուցչին և աշակերտներից մեկին
Բելառուսական Ստոլբցի քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է ուսուցչի և 3 աշակերտի վրա, ուսուցիչն ու աշակերտներից մեկը մահացել են, գրում է «Риа Новости» գործակալությունը՝ Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:
Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2003 թվականին ծնված կասկածյալը փախուստի է դիմել դեպքի վայրից: Այս առնչությամբ Մինսկի մարզի 6 շրջանում «Սիրենա» հատուկ գործողություն է անցկացվել: Դեռահասը ձերբակալվել է: Նրա արարքի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: