Միջադեպ Բելգիայում Սաակաշվիլու կողմնակիցների հետ հավաքի ժամանակ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ միասին Բելգիայի Լյեժ քաղաքում՝ Կոնգրեսի պալատում, Թբիլիսիի ժամանակով 20։00-ին «Միասին տուն» կարգախոսով հավաք է կազմակերպել: Ներկա են գտնվել վրացիներ աշխարհի տարբեր քաղաքներից։
Նախապես հայտարարվել էր, որ Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը:
«Վրաստանն անպայման հաղթելու է, քանի որ Սուրբ Գևորգը չի հեռացել, շարունակում է մնալ մեր հովանավորը: Բարին պետք է հաղթի չարին, լույսը կհաղթի խավարը, և մենք բոլորս կվերադառնանք տուն… Սա միայն համաշխարհային ժողովների սկիզբն է: Մեր հաջորդ հանդիպումը կլինի Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Վերջնական՝ հիմնական հանդիպումը կլինի Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում: Մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Բոլոր ճանապարհները տանում են Թբիլիսի, դեպի հաղթանակ և Վրաստանի ապագա»,- հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին իր համախոհների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել Սաակաշվիլիի համախոհների և Կոնգրեսի պալատի մոտ հավաքված նրա ընդդիմադիրների միջև: Սաակաշվիլիի կողմնակիցնրը պղպեղի լուծույթ են փչել նրանց դեմքին՝ արգելելով ընդդիմադիրների մուտքը սրահ: