Համացանցում է հայտնվել ճաղատ Դոնալդ Թրամփի լուսանկարը
Stone Cold կեղծանվամբ օգտատերը Twitter-ում տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարն` առանց փոխպատվաստված ու ներկված մազերի և առանց արևայրուքի: Երկու օրում լուսանկարը «հավանել է» 56 հազար մարդ, 19 հազարը սեղմել է «չհավանելու» նշանը:
«Ուզում էի տեսնել, թե ինչ տեղի կունենա, եթե Թրամփի աչքերի հատվածից վերցնեմ նրա մաշկի բնական գույնը և տարածեմ ամբողջ դեմքի վրա, հեռացնեմ փոխպատրվաստված և ներկված մազերը: Կարծում եմ` Դոնալդը հենց այսպիսի տեսք կունենար, եթե «նորմալ մարդ» լիներ»,- բացատրել է նկարի հեղինակը:
Լուսանկարի մեկնաբանություններում օգտատերերը կատակել են և սկսել են տեղադրել Թրամփի մասնակցությամբ տարբեր կոլաժներ: