Բելգիայում «դեղին բաճկոններ»-ը հարձակվել են երկրի նախկին վարչապետի տան վրա
Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ` գրում է Le Soir-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ցուցարարները թակել են դուռը, ապա արկղեր են նետել տան ուղղությամբ` վնաս հասցնելով շինությանը:
Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի:
Աղբյուրը գրել է, որ «դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում: Սկզբում ակցիան խաղաղ է եղել, սակայն աստիճանաբար ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ դարձել: