Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Փաշինյանին պակասում է երկու բան՝ փորձ ու փող. Լապշին

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, Tert.am-ին տված հատուկ հարցազրույցում պատմել է ընտանիքի, հայկական ու հրեական սփյուռքի, Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքի, հայաստանյան զբոսաշրջության, հայերեն իմացած «միակ» բառի ու անգամ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:

Հենց սկզբից բլոգերն անկեղծանում է՝ Ադրբեջանի մասին բացասական մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով հայ լրագրողների տված հարցերը մի փոքր հոգնեցրել են:

Թեև ակամայից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեմայի կիզակետում հայտնված իսրայելցի բլոգերն ի սկզբանե հայերի ու Հայաստանի հետ որևէ կապ չի ունեցել, նրա ընտանիքի պատմությունը քիչ է տարբերվում շատ հայերի պատմություններից:

«Պապս Վիլնյուսից է, նա ուներ 3-4 եղբայր և քույր, և բոլորը, բացի նրանից, մահացան: Բոլորին տարել են գնդակահարելու, լցրել են փոսն ու թաղել: Դե գիտեք, մինչ պատերազմը Վիլնյուսը կիսով չափ հրեական քաղաք էր: Մյուս ազգականներս Լեհաստանից էին՝ Կրակովից, մի մասն էլ Լվովից, պատերազմի հենց սկզբում՝ 1941 թվականի հունիսին, քաղաքի հրեա բնակչությանը հրամայել են դուրս գալ իրենց իրերով ու դուրս են տարել, ոչ ոք չգիտի անգամ՝ ինչպես դա պատահեց, ուր տարան, ինչպես սպանեցին»,- պատմում է իսրայելցի բլոգերը՝ նկատելով, որ իրավիճակը շատ ծանոթ կարող է թվալ բազմաթիվ հայերի:

Ավելի ուշ Լապշինների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանում:

«1940-ին, երբ ԽՍՀՄ-ն գրավեց Մերձբալթյան երկրները, պապս մոտ 20 տարեկան էր, նա գնաց սովորելու Լենինգրադ, հետո մասնակցել է պատերազմին, Լենինգրադյան բլոկադայի ժամանակ վիրավորվել է, տարել են այլ վայր հոսպիտալ, այնտեղ էլ ծանոթացել է տատիկիս հետ»:

 

Որպես ճանապարհորդ և բլոգեր՝ Ալեքսանդր Լապշինը աշխարհում օր օրի աճող գլոբալ միտում է նկատում մարդկանց ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության խիստ անկման հետ կապված:

«Մենք, օրինակ, գիտեինք, որ ամեն ինչ խոշոր հաշվով հենց այդպես էլ լուծվում է, բայց չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի: Օրինակ, մտքներովս չէր անցնի, որ Լուկաշենկոն մեկ զանգով բլոգեր կվաճառի: Կարծում եմ, որ դա պայմանավորված է անհատների՝ ընդհանուր իրավիճակի վրա ազդեցության մեծացման հետ: Օրինակ՝ ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ազատ երկիր է, Կանադան՝ այո: Այս տարածաշրջանում երևի թե ամենաազատը Հայաստանն է», - նշում է Լապշինը:

Նա համոզված է, որ համացանցը, ի հեճուկս տարատեսակ կարծիքների, ժամանակակից բլոգերներին չի վնասել, այլ օգնել է, իսկ այն, որ ամեն ոք կարող է լինել բլոգեր ու հայտնի դառնալ անգամ անհեթեթ հրապարակումների շնորհիվ, իրեն շատ չի մտահոգում:

«Մարդիկ միևնույնն է գալիս են հենց իմ էջ ու կարդում ինձ», - ժպտալով նկատում է Լապշինը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ մինչ մեր հանդիպումը երևանյան փողոցներում 15-50 րոպեում մոտ 5 մարդ է իրեն մոտեցել, և բոլորն իրեն ճանաչում են ու ժպտում:

Հայերեն չի սովորում, կատակով ասում է՝ «Մեկ բառ գիտեմ հայերեն. Արցախ: Ի դեպ, գիտե՞ս, որ «Արցախ» եբրայերեն բառացի նշանակում է ծաղկող դաշտեր»:

Մինչ Արցախ այցելելը իսրայելցի բլոգերը տարբեր հակամարտությունների գոտիներում շատ է եղել, սակայն առանց նման ծանր հետևանքների։ Արցախ այցելելու ժամանակ Ադրբեջանի սահմանած արգելքների մասին տեղյակ չի եղել, իսկ հետախուզման մասին իմացել է ձերբակալման պահին։

«Նախ կարծեցի, որ դա կատակ է։ Ինձ մոտ գալիս են բելառուս ոստիկաններ ու ցույց տալիս ինձ ձերբակալելու հրամանը։ Ասում են՝ «Այդ «չուռկոբեսները» չգիտես ինչի ուզում են ձերբակալել նրան»: Հենց այդպես էլ ասացին: Նախ նրանք զինված էին ինքնաձիգերով, հետո, իհարկե, ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերեցին։ Ասացին՝ «Դե, եկեք, գնացինք»»,- հիշում է Լապշինը։

Ինքը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես ի սկզբանե տեղյակ չէին իր ձերբակալության ծրագրից։ Գործը հարուցել է գլխավոր դատախազությունը և հետո անելանելի դրության մեջ դրել հենց նախագահ Իլհամ Ալիևին։ Արդյունքում ադրբեջանական ներքին դավադրությունից կարողացավ արագ ու ճարպկորեն օգտվել Բելառուսի առաջնորդը։

Այլ կերպ ասած՝ Լապշինը համոզված է, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ներսում կլանային բախումների արտացոլանք էր, և որոշ ուժեր այս հարցում գործել են հենց նախագահ Ալիևի դեմ։

«Ալիևին ուղղակի «քաշեցին»: Նա ձերբակալության միայն երկրորդ օրն է իմացել իմ մասին։ Այսպես է ստացվել․ զանգահարում է Լուկաշենկոն ու ասում, որ «Ահա մենք բռնել ենք այս մարդուն, որին ձեր իրավապահները փնտրում են միջազգային հետախուզմամբ, այսպես այսպես, բայց մենք կարող ենք, իհարկե, և չարտահանձնել նրան»։ Բայց դա, անշուշտ, կազդեր Ադրբեջանի ներսում Ալիևի վարկանիշի խիստ անկմանը։ Իմ գործարքը փաստացի արժեցել է 400 մլն դոլար, ինձ հենց այդքանով վաճառեցին»,- հաստատում է բլոգերը՝ ընդգծելով, որ Բելառուսի նախագահը փաստացի այդ գործարքով լուծել է իր երկրում ունեցած ֆինանսական խնդիրը։

Լապշինը վստահ է՝ նրանից նախ ցանկանում էին ազատվել ամենապարզ ճանապարհով ու ուղղակի սպանել: Սակայն չէին սպասում, որ իր գործն այդքան աղմուկ կբարձրացնի, կլարվեն հայ-բելառուսական հարաբերությունները կամ Ռուսաստանը իրապես կպահանջի իր ազատությունը:

«Երբ ես արթնացա վերակենդանացման բաժնում, որտեղ իմ մի կողմում կանգնած էր իսրայելցի հյուպատոսը, մյուս կողմում՝ ադրբեջանցի փաստաբանը, ու եկել էր նաև մայրս, իսկ ինձ համոզում էին, թե ինքնասպանության փորձ եմ կատարել, ես հասկացա, որ ինչ-որ բան նրանց ծրագրով չի գնացել։ Ես շատ լավ էի հիշում, թե ինձ հետ ինչ է պատահել», - հիշում է Լապշինը:

Իր կարծիքով՝ այժմ Ադրբեջանի նախագահի դեմ ներսից գործում են ուժեր, որոնք կարողանում են ազդել հենց դատական համակարգի վրա:

«Դուք գիտեք, որ նախ ՄԻԵԴ դիմելու համար պետք է անցնեմ այդ երկրի բոլոր դատական ատյաններով, սակայն ադրբեջանցիները դա փաստացի դարձրին անհնարին։ Հետևաբար ես կարողացա միանգամից դիմել ՄԻԵԴ՝ հիմք ներկայացնելով, որ այդ երկրում դատարան դիմելու բոլոր հնարավորություններն ինձ համար փակ են։ Նրանց համար ավելի ձեռնտու կլիներ թույլ տալ, որ ես գնամ Բաքու, դիմեմ դատարան, և ինչ-որ կերպ փորձեին ձգձգել կամ կոծկել գործը։ Հարց է առաջանում՝ ինչու այսպես վարվեցին։ Ես չեմ կարծում, որ նրանք այդքան հիմար են, ես կարծում եմ, որ կրկին ինչ-որ մեկը ներսից գործում է նախագահ Ալիևի դեմ», - նշում է Բաքվի բանտում 9 ամիս անցկացրած բլոգերը։

Բաքվի բանտի հետ կապված այլ հուշեր էլ ունի։ Չի մոռանում, թե ինչպես են բանտի որոշ աշխատակիցներ կարճ գրառումներ փոխանցել, իսկ մեկն էլ Նովրուզի տոնի ժամանակ իր կնոջ պատրաստած փախլավան էր բերել նրա համար բանտ ու հյուրասիրել։

«Ասաց՝ «Գիտես՝ մեզ մոտ տոն է, իսկ դու այստեղ նստած ես․․․ Վերցրու», - հիշում է Լապշինը։

Բլոգերը համոզված է, որ հայերն ու ադրբեջանցիներն իրար այդքան էլ լավ չեն ճանաչում, և չիմացության այդ բարձր մակարդակը առկա է երկու կողմերում էլ:

«Եթե այսքանից հետո հարցնեք՝ ովքեր են ադրբեջանցիները, ես կասեմ․ նորմալ մարդիկ են, պետք է տարանջատել քաղաքացիներին ալիևյան ռեժիմից»,- նշում է բլոգերը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ համաձայն չէ այն թեզի հետ, թե հայերն ու ադրբեջանցիները որպես նույն տարածաշրջանի ժողովուրդներ շատ նման են միմյանց և երբեմն կրում են նույն արժեքները։

«Դա այդպես չէ։ Ես կասեի, որ նրանց մտածողությունն ավելի շատ նման է թուրքերին ու արաբներին։ Դա ասում եմ որպես 28 տարի Իսրայելում՝ պաղեստինցիների կողքին ապրած մարդ։ Երկու շատ կարևոր ասացվածք կա արաբների մոտ, որոնք, հետագայում պարզվեց, ադրբեջանցիներն էլ ունեն։ Առաջինը՝ «Մինչև վերջ մի՛ ծեծիր թշնամուդ, որովհետև նա կարող է վաղը քեզ պետք գալ քո ընկերոջ դեմ»։ Եվ երկրորդը ավելի շատ անեկդոտի է վերածվել, բայց այն ժողովրդական առած է։ Երբ կարիճը խնդրում է ուղտին անցկացնել իրեն գետը, քանի որ լողալ չգիտի, ուղտն ասում է՝ «Բայց դու ինձ կկծես», կարիճը հավատացնում է, որ չի կրող նման բան լինել, չէ՞ որ իրենք արդեն հարազատներ են։ Ուղտը տեղափոխում է նրան, կարիճը բնականաբար կծում է։ Եվ երբ վիրավոր ուղտը հարցնում է՝ «Ինչո՞ւ նման բան արեցիր, չէ՞ որ ես օգնեցի քեզ», կարիճն ասում է՝ «Արևելքը նուրբ բան է, ընկեր»։ Այ այս երկու բանն է, որ հայերի մեջ գլոբալ առումով ես չեմ տեսնում», - պատմում է ճանապարհորդ-բլոգերը և խոստովանում․ Հայաստանում իրեն զգում է լավ ու հանգիստ, սակայն զգացմունքայնության հետևից չի ընկնում ու թեկուզ իր կյանքի վերջին իրադարձություններից ելնելով՝ ակամայից կապվել է մեր երկրին, ժողովրդին ու դրա պատմությանը, միևնույնն է, այն իր հարազատ երկիրը համարել չի կարող։

Երկու ամսով այստեղ գտնվող Լապշինը չի բացառում, որ Հայաստանում կարող է բնակություն հաստատել ավելի երկար ժամանակով, սակայն դեռ հստակ ծրագիր ու նպատակ չի ձևավորել։

«Դա կարող է լինել, եթե լինեն ինձ հետաքրքրող նախագծեր, այդ թվում՝ բիզնես», - նշում է բլոգերը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ դեռ դրական հեռանկար չի տեսնում։

Մի քանի օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել պատրաստվող իսրայելցի բլոգերն ընդգծում է, որ Հայաստանում մարդկանց շրջանում առկա լավատեսությունը զգալի է։

«Ես անկեղծորեն շատ եմ հարգում վարչապետ Փաշինյանին ու անկեղծորեն հավատում նրա ազնվությանն ու երկիրը զարգացնելու մեծ ցանկությանը։ Համարում եմ նրան առաքինի ու կրթված մարդ։ Կարծում եմ՝ նրան ցանկալի արդյունքի համար պակասում է երկու բան՝ փորձ ու փող։ Դրամական ռեսուրսներ բոլոր նախատեսված ծրագրերն իրականացնելու համար: Կարծում եմ Փաշինյանին այդ ամենը գտնելու համար ունի երեք տարբերակ. նախկին օլիգարխիան, Սփյուռք կամ Ռուսաստան: Եվ ակնհայտ է, որ նա ընտրել է Ռուսաստանը», - ասում է Լապշինը։

Ինչ վերաբերվում է սփյուռքին՝ իսրայելցի բլոգերը նկատում է, որ հայկական և հրեական սփյուռքը, որը հաճախ սիրում են համեմատել, իսկապես ունեն որոշակի առանցքային տարբերություններ, որոնք էլ անմիջապես ազդում են երկու ժողովուրդների անկախ պետությունների վրա նրանց դերակատարության վրա.

«Նախ հրեական սփյուռքը, բնականաբար, ավելի հին է որպես այդպիսին։ Հայկական սփյուռքի 90 տոկոսը, կարելի է ասել, ձևավորվել է Ցեղասպանությունից հետո՝ վերջին դարում: Կա այսպիսի մի հանգամանք, որ թեև աշխարհով սփռված հրեաների մեծ մասը կարող է ոչ մի կապ չունենալ Իսրայելի հետ՝ նրանք դա ընկալում են որպես երկիր, պետություն, ուր ամեն պահի կարող են ապաստանել, եթե պետք լինի։ Կարծում եմ, որ հայկական սփյուռքի մի մասի՝ Հայաստանի հետ կապը ամեն առումով թույլ է։ Հարցն այն է, որ շատերը Հայաստանից էլ չեն, օրինակ՝ պապերը Վանում են ծնվել, որն այսօր Թուրքիա է։ Մի անգամ հանդիպում ունեցա արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ, մարդը Արգենտինայում մեծացած արդեն 5-րդ սերունդ է ու ես հարցնում եմ իրեն՝ իսկ ինչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Նա ինձ ասում է՝․«Բայց դա երբեք տեղի չի ունենա»։ Կամ՝ կգնա՞ս Արևմտյան Հայաստան կամ թեկուզ Հայաստանի Հանրապետություն ապրելու։ Իհարկե, ոչ»:

Հայաստանի այն առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին, հնագույն վանքերն ու քրիստոնեությունը առաջինն ընդունած լինելու փաստը չեն։ Ըստ Լապշինի՝ Հայաստանը ունակ է զարգացնել թե՛ գաստրո, թե՛ էկո-զբոսաշրջությունը և ոչ միայն։

 

Մանրամասները՝ tert.am- ում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan