Հաբլ աստղադիտակը հայտնել է Ուրանի եւ Նեպտունի եղանակի մասին
Երկրի հյուսիսային կիսագնդի բնակիչները արդեն հոգնել են սառնամանիքներից եւ ձյան տեղումներից, այնպես որ՝ միանգամայն տրամաբանական է այլ մոլորակների եղանակի վրա ուշադրություն դարձնելը: Վերջերս Հաբլ աստղադիտակը Ուրանի եւ Նեպտունի եղանակների մասին նոր տեղեկություններ է ստացել, հայտնում է Space-ը:
Ուրանում հիմա ամառ է, բայց դժվար թե այնտեղ չափազանց շոգ լինի. Արեգակին ուղղված կողմը ծածկված է խիտ ամպով:
Իսկ ահա Նեպտունում ձմեռ է, այն կտեւի 41 երկրային տարի: Այնտեղ առաջացել է հզոր փոթորիկ, որը ձգվում է 11 հազար կմ: Նեպտունում փոթորիկների բնույթն առայժմ պարզված չէ, բայց դրանք կայուն առաջանում են տասնամյակի ընթացքում 2 անգամ: Փոթորիկը մթնոլորտի ստորին շերտերից վեր է բարձրացնում մասնիկներ՝ դրանք միախառնելով եւ նոր ամպեր ստեղծելով: Հիմա աստղագետները սառած մեթանի նոր ամպեր են նկատել: