ՀԷԿ-ի կառուցման հետևանքով ջրածածկ կլինի հինավուրց քաղաք
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի տարածքում գտնվող հինավուրց Հասանկեիֆ քաղաքը մոտակայքում ՀԷԿ-ի կառուցման հետևանքով ամբողջությամբ կանցնի ջրի տակ: Իշխանությունները հայտարարում են, որ նոր ՀԷԿ-ը շրջանը կապահովի էլեկտրաէներգիայով, իսկ ցանքատարածքները՝ ջրով: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները դեմ են արտահայտվել իշխանությունների նախագծին՝ այն համարելով կործանարար շրջանի համար: Դրանք Սասունի մոտակայքում գտնվող ուրարտական մշակույթի պահպանված մասունքներն են: Գիտնականների համոզմամբ՝ ծրագիրն ամբողջովին կկործանի մշակութային հուշարձանները, նեոլիթի քարանձավները և արմատապես կփոխի էկոհամակարգը։ Նշենք, որ այդ տարածքը գտնվում է պատմական Սասունին շատ մոտ։
Հնագույն Հասանկեիֆ քաղաքը տեղակայված է Արևելյան Թուրքիայի Բաթման նահանգում: Այս վայրը 1981 թվականին Թուրքիան հայտարարել էր որպես բնապահպանական գոտի: