Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել և նորից օդ է բարձրացել (Տեսանյութ)

British Airways ավիաըներության ինքնաթիռն ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում: Դեպքի տեսագրությունը հրապարակվել է Big Jet TV յութուբյան ալիքում:
Օդաչուին գրեթե հաջողվել է վայրէջք կատարել, սակայն ուժեղ քամու պատճառով ինքնաթիռը նորից ստիպված է եղել օդ բարձրանալ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Էրիկ» փոթորիկը: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է 31մ/վ-ի հասնել: