Իսպանացին հաճախորդների մազերը մկրատի փոխարեն կտրում է թրանման լազերով (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանացի վարսահարդար Ալբերտո Օլմեդոն հաճախորդների վարսերը կտրելու յուրահատուկ մեթոդ է կիրառում՝ օգտագործելով թրանման լազեր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, համացանցում տարածվել է հունվարի 29-ին արված ուշագրավ տեսանյութ, որում պարզ երևում է՝ ինչպես է իսպանացին կապույտ լույս արձակող լազերով հարդարում պաշտպանիչ ակնոց կրող հաճախորդի վարսերը:
Օլմեդոյի խոսքով՝ այս տեխնիկան միանգամայն անվտանգ է ու, բացի այդ, ավելի քիչ է վնասում մազերը, քան եթե դրանք կտրվեին մկրատով:
Ավելի վաղ իսպանացին իր հաճախորդների վարսերը փորձել էր կտրել սամուրայի թրով: