Չինացին փորձել է նետվել կամրջից՝ խուսափելու համար իրեն ամուսնանալ հորդորող տատիկի ճնշումներից (տեսանյութ)
Չինաստանի արևելքում ոստիկանները նկատել և փրկել են կամրջից նետվել փորձող տղամարդուն: Ավելի ուշ տղամարդը, որի անունը չի հիշատակվում, պատմել է իրավապահներին, որ այդ քայլին է դիմել՝ խուսափելու համար տատիկի ճնշումներից, որն իրեն մշտապես հորդորում է ամուսնանալ:
«Ախր ինչպե՞ս պետք է ամուսնանա, եթե անգամ ընկերուհի չունեմ»,- ասել է տղամարդը:
Հետագա հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ համալսարանն ավարտելուց ի վեր կայուն աշխատանք չունի և միայնակ է:
Չնայած երիտասարդի բողոքներին՝ նրա հետ ապրող տատիկը շարունակաբար ճնշում է գործադրում թոռան վրա, որպեսզի վերջինս հնարավորինս շուտ ամուսնանա և տուն հարս բերի:
Ինչպես նշոմ է Daily Mail-ը, երիտասարդն ի վերջո զղզջացել է սեփական կյանքի վրա ձեռք բարձրացնելու փորձի համար:
Հայտնի է, որ Չինաստանում 20-22 տարեկանից սկսած ծնողները սկսում են երիտասարդների վրա ճնշում գործադրել՝ նրանց հորդորելով ամուսնանալ ու շուտափույթ ընտանիք կազմել: Վաղ ամուսնության ավանդույթը խոր արմատներ ունի չինական մշակույթի մեջ: