1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 փետրվարի 2019թ., 00:00
49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի կազմվածքը «Ես էլ ո՞նց ներդրում անեմ». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը հիասթափված է իշխանություններից ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում ՌԴ նախագահի հայտարարությունները Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը ակնկալում է ապրիլին նավթի շուկայում հավասարակշռության հասնել Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Երևան Scars On Broadway ռոք խումբը նոր տեսահոլավակ ունի Իսրայելը տիեզերանավ կուղարկի դեպի Լուսին Ռոբերտ Քոչարյանը սթափության կոչ է անում Եվ այն, իհարկե, չի լսվի այս պահին Եվրամիությունը կես տարով կերկարաձգի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Կրեմլը Մակունցի տրամաբանությամբ Նեթանյահուն չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը Թուրքիան արգելել է Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի մուտքը երկիր Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը. փորձագետ Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է «Վալլեքսը» կվճարի աշխատավարձերը մինչև ապրիլ՝ ընկերության նախագահի անձնական միջոցներից ՄԻԵԴ-ը մեկ օրում Թուրքիայի դեմ 4 դատական վճիռ է կայացրել Հայ սպառողին մոլորության մեջ են գցում. ՀԿ ներկայացուցիչ Ինչպես է բաշխվել բյուջեի ավելացված գումարը Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի Ընկույզների ամենօրյա օգտագործումը 33 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը Պաշտոն՝ «զինվորի հաց գողացողին» «Երեկ իմացա, որ աճուրդի է հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը վրդովված է Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է սպառնալիքի դեպքում հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի դեմ Հովհաննես Գաբուզյանն առաջին տեղն է գրավել ԱՄՆ-ում Մոտ 80 մլն դրամ «Իմ քայլը» դաշինքին բյուջեից Մյուս շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում ոստիկանապետի հետ ԱՄՆ կողմից ռազմական ներխուժման դեպքում աշխարհը կկանգնի Վենեսուելայի կողքին. Մադուրո Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անասնագլխաքանակի աննախադեպ կրճատում Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ. Արսեն Թորոսյան Դոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար լեզվի կոմիտեն դատական գործընթաց է սկսում Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է ատրճանակ Տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ինքնահրկիզվել Քիմ Քարդաշյանի քույրն անկեղծացել է իր արտաքինի փոփոխության մասին՝ ամսագրի շապիկին ներկայանալով նոր կերպարով (լուսանկարներ) Thyroid.am` հայալեզու մասնագիտական կայք վահանագեղձի հանգույցների մասին Ալիևի որդին շքեղ առանձնատուն ունի` Մեդվեդևի նստավայրի հարևանությամբ Այս ազգը երբեք ցեղասպանություն չի իրականացրել. Էրդողան Այս լավ տղաները եկան ու փակեցին գիտական ամսագրերը. գրականագետն ահազանգում է Պլանքաշ անվանի գիտնականի և ոչ մի անուն չեմ իմանում Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն «Ադելը չափազանց գեր է», «Քիմը մեղավոր է», «Պիպայի դեմքը լավը չէ». աստղեր, որոնց «խայթել» է Կառլ Լագերֆելդի «սուր լեզուն» Ինչպես է Պորոշենկոն «Եվրամայդանի» դեպքերի ժամանակ օգնել վիրավորներին (Տեսանյութ) Քենդալ Ջեները` Calvin Klein-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ) Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից «Рафик послал всех нафиг». Ո՞ւմ է ուղղված Ուրցաձորի գյուղապետի ֆեյսբուքյան գրառումը (Տեսանյութ) Վնասվածք ստանալուց հետո փակվել էի տանը և լաց էի լինում. Նեյմար Կոչ եմ անում դադարեցնել հացադուլը և երկխոսություն սկսել. Հարություն Խաչատրյանը՝ Հովհաննես Գալստյանին Մակրոնի նախկին խորհրդականին կալանքի տակ են վերցրել Օլանդը և Սարկոզին միացել են ցուցարարներին 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.1 մլրդ դրամի չափով ավելացված արժեքի հարկ. ՊԵԿ Անհեթեթ է նման իշխանությունը Անդրեյ Մակարևիչը մոլորակի բնակչության 80%-ին հիմար է անվանել Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով «Մի Կարգին Հայկո չկա՞ սրանց կարգի հրավիրի». Սերգեյ Դանիելյան (Տեսանյութ) ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Նախարարը «լայվ» է մտել Կիլիկիա ակտոկայանի զուգարաններից Մոսկվայում «Աէրոֆլոտ Օփեն» շախմատի մրցաշարի առաջին տուրը չի կայացել ռումբի ահազանգի պատճառով Վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը.հսկողությունը կորցնում է. Դավիթ Գյուրջինյան Դիանա Գասպարյանը կտրել էր ծեր տատիկ-պապիկին տրվող ամենօրյա 1 հացը 27 բելգիացի Հիտլերի նշանակած կենսաթոշակն է ստացել Անհասկանալի է՝ ի՞նչ ծագում ունի այս միլիոնատեր ու «առատաձեռն» տիկնոջ սեփականությունը Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից Մի խումբ սպաներ նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Ալեքսանդր Սարգսյանը մեկնել է Հայաստանից «Իմ քայլի» պատգամավորները հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ Պատգամավորը նաեւ ԱԺ մամուլի խոսնակ է Հպարտ քաղաքացիների խնդիրներից «թռնելու» նուրբ արվեստը․ ուղղաթիռով Դսեղ գնալու իրական պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտվել է ՄԻԵԴ-ում․ Մարտի 1-ի գործով ուշագրավ մանրամասներ Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին 65-ամյա Բրիջիթ Մակրոնը կարճ զգեստով հանդիպման է մասնակցել Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների Ֆրանսիայում հակասեմական հարձակումներից հետո տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ (լուսանկարներ) Նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի Սկրիպալի մայրը ոստիկանություն է դիմել իր որդուն ու թոռանն անհայտ կորած ճանաչելու խնդրանքով Ռոբերտ Քոչարյան. «Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է» Համացանցում են հայտնվել աստղերի էսկորտ ծառայությունների գները, որքան կարժենա աստղի հետ գիշերն անցկացնելը Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ մոլորեցնում է ժողովրդին
Հարցում

«Եթե Մյունխենում կայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, ապա ...»

Մյունխենում փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական համաժողովը: Կքննարկվեն Եվրոպայի ապագային, Մերձավոր Արևելքում հակամարտությանն ու տրանսատլանտյան հարաբերություններին առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ, տեղի կունենան տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումներ: Համաժողովի շրջանակում կարող են հանդիպել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը, «Ռեգնում»-ում գրում է գործակալության խմբագիրներից Ստանիսլավ Տարասովը:


ՀՀ արտգործնախարարն օրերս եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ չէր բացառել Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նա ասել էր, որ չի կարող ասել՝ համաժողովի շրջանակում կկայանա արդյոք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հերթական ոչ պաշտոնական հանդիպումը, քանի որ «հայտնի չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի Մյունխեն, թե ոչ»:


Ստանիսլավ Տարասովը ՀՀ արտգործնախարարին անվանում է «փորձառու դիվանագետ, որը գիտի՝ ինչ ասել, երբ ասել և ինչպես ասել»:


Ըստ տրամաբանության, գրում է նա, երկու զույգերի՝ Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև, աշխատանքի արդյունքում պետք է ամրապնդվեն ձեռք բերված դիրքորոշումները: Սակայն տեղի է ունենում որոշակի խափանում, որում պատասխանատվության մի մասն ընկած է Բաքվի վրա, որտեղից սկսել են «առաջիկա հաղթանակի» մասին լավատեսական ֆլյուիդներ ստացվել՝ պատրանք ստեղծելով, թե Երևանը շատ շուտով կստորագրի Ադրբեջանի համար ձեռնտու պայմաններով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համաձայնագիր: Չնայած, որ հստակ է, որ կողմերն իրապես գտել են որոշ փոխզիջումային լուծումներ, ինչի մասին Քյոլնում հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը չի պատասխանի Ղարաբաղի հարցով փոխզիջումների պատրաստակամության մասին հարցին, քանի դեռ այդ հարցին չի պատասխանել Ադրբեջանը»:


Ստացվում է, որ ՀՀ վարչապետն առաջարկել է Ադրբեջանին առաջինը բացահայտել խաղաքարտերը: Սակայն երբ Փաշինյանը պարզաբանեց, որ նույնիսկ չի քննարկվում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, Բաքուն մեղադրեց նրան «բանակցային գործընթացի տապալման» համար:


Այժմ ՀՀ վարչապետը հակահարձակման է անցել՝ հայտարարելով, որ «Հայաստանի համար առաջնահերթությունը Ղարաբաղի անվտանգության ապահովումն է ու նրան բանակցային գործընթացում ներգրավելը»: Սա Ալիևին առաջարկվող նոր բանակցային օրակարգ է, գրում է նա:


«Ինչո՞ւ բանակցային գործընթացում նման փոխակերպում տեղի ունեցավ՝ դժվար է ասել: Մեր կարծիքով՝ այստեղ դեր ունի արտաքին միջամտության գործոնը»,- գրում է Տարասովը:


Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման գործում դիվանագիտական առաջընթացի համար նախկին պայմանները վերանում են կամ նեղանում:


«Ենթադրել, որ այնպիսի բարդ հակամարտության, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, կարգավորման խնդիրները կարելի է լուծել Մնացականյան-Մամեդյարով մակարդակով 5-6 հանդիպումների կամ Փաշինյան-Ալիև «ոտքի վրա» բանակցությունների ընթացքում՝ քաղաքական պատրանք է»,- գրում է նա:


Ըստ Տարասովի, քանի դեռ գերիշխում է «ով ում կխորամանկի» կանոնը, ոչինչ չի ստացվի, որովհետև այս հակամարտությունը վաղուց հակամարտություն չէ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այն վաղուց աշխարհաքաղաքականություն է: Նման բազային բաներ չգիտակցելը տարել և տանում է դիվանագիտական փակուղի:


«Ահա թե ինչու, եթե Մյունխենում կայանա էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, ապա նախարարները ստիպված կլինեն ամեն ինչ սկսել զրոյից»,- գրում է Տարասովը:

website by Sargssyan