Փողոցը պատվել է գարեջրով (Տեսանյութ)
Ուկրաինայի Դնեպր քաղաքում գարեջրի շշերով բեռնված բեռնատարը, բախվելով մարդատար մեքենային և երթուղային տաքսուն, կողաշրջվել է:
Ինչպես գրում է Корреспондент-ը, նախանական տեղեկությունների համաձայն՝ երթուղայինին բախվելուց հետո բեռնատարը հարվածել է նաև Ford մակնիշի մեքենային, որը «դուրս է թռել» ճանապարհից: Րոպեներ անց բեռնատարը կողաշրջվել է, և թափքի ողջ պարունակությունը թափվել է ճանապարհի երթևեկելի մասում:
Ավտովթարի հետևանքով մի կին է տուժել, որը երթուղայինի ուղևորներից էր: Նրան հիվանդանոց են տեղափոխել կոտրվածքներով:
Հաղորդվում է, որ հավանաբար բեռնատարի արգելակներն են խափանվել: