Արտասովոր երեւույթ՝ Արևի վրա
Անգլիական Նորթումբրիայի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ Արեգակի մագնիսական ալիքներն իրենց այլ կերպ են պահում, ոչ այնպես, ինչպես կարծում էին մինչ օրս: Իրենց հետազոտությունների արդյունքները մասնագետները հրապարակել են գիտական ամսագրում:
Աստղագետները վերլուծել են 10-ամյա ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները: Պարզվել է, որ պլազմային ալիքների վրա, որոնք ձևավորվում են արևային պսակում՝ աստղի մթնալորտի արտաքին շերտում, ներազդում են ակուստիկ ալիքները, որոնք ի հայտ են գալիս լուսատուի ընդերքում:
Պլազմային ալիքները տարածվում են մագնիսական դաշտի ուժային գծերին զուգահեռ: Դրանք կարևոր դեր են կատարում էներգիայի տեղափոխման գործում և պատասխանատու են արևային պսակի մինչև միլիոն աստիճան տաքացման համար՝ ըստ Ցելսիուսի: