Սաակաշվիլին օղաբլիթին պանիր է քսել և ապագայի մասին մտորել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսագրություն է հրապարակել, որտեղ ձեռքին ամերիկյան բեյգլ է (ալյուրե թխվածք, օղաբլիթ)։ Ելույթի տեսագրությունը նա հրապարակել է Facebook-ի իր էջում։
Ջինսե վերնաշապիկով և Airpod-ն ականջներում քաղաքական գործիչը հատուկ նշել է, որ ձեռքին իսկական ամերիկյան բեյգլ է, ապա դրա վրա փափուկ պանիր քսել։ Հետո նա ժապավենից հեռացրել է ուտելիքը և շարունակել ապագայի մասին մտորել։
Տվյալ պահին Սաակաշվիլին ԱՄՆ-ում է։ Հունվարի 27-ին նա հերթական անգամ խոստացել է Վրաստան վերադառնալ և 72 ժամվա ընթացքում տապալել իշխանությունը։