Ամերիկացին նորածին երեխային պատահմամբ թողել է գնացքի մեջ (տեսանյութ)
ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում տղամարդը նորածին երեխայի հետ մտել է գնացքի վագոն, ապա դուրս է եկել ծխելու, գրում է BBC-ն:
Մինչև երեխայի հայրը կվերադառնար վագոն, գնացքն արդեն շարժվել է: Շատ չանցած գնացքի աշխատակազմը հասկացել է կատարվածը, որից հետո գնացքը վերադարձել է նույն կայարան, և հայր ու որդի վերամիավորվել են:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն ապարդյուն վազում շարժվող գնացքի ետևից:
Լրատվամիջոցի հավաստմամբ՝ երեխան չի վնասվել: