Վրացական գեղեցկություն. մոդելը խինկալիով զարդարված բիկինի է կրել (Լուսանկարներ, տեսանյութ)
Ինչ չես անի հանուն ազդեցիկ կադրի… Վրացի մոդել եւ դերասանուհի Թամո Վաշալոիձեն զարմացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին՝ «կրելով» արտասովոր լեղազգեստ։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր Instagram-ի էջում կադրեր է հրապարակել է ետնաբեմից։
Մոդելը սառեցված խինկալիները սոսնձով ամրացնում է բիկինիին, ապա սեքսուալ դիրքեր ընդունում այս արտասովոր հագուսսոտվ։
Դժվար է հասկանալ՝ արդյոք «Միսս բիկինի» մրցույթի նախկին մասնակցի վրացի հետեւորդներին դուր են եկել լուսանկարները. նա արգելափակել է հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը։
Այս ֆոտոշարքը հազիվ թե վրացիների սրտով լինի՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքն ազգային խորհրդանիշներին։