1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 փետրվարի 2019թ., 00:00
Դավիթ Բաբայան. «Սա մեր երազանքն է, վերջապես ո՛չ մենք ենք գնալու Մարս, ո՛չ էլ իրենք» Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Ի՞նչ կապ ունեն այստեղ Ռուսաստանի գործառույթները Ղարաբաղի հարցով. Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստվում են զենք փոխանցել վենեսուելական ընդդիմությանը Լուկաշենկոն պատմել է, որ իր որդիները չեն ցանկանում նախագահ դառնալ Մեր բաժանման օրից, սիրելիս, լսած կլինես՝ բենզինը թանկացել է ՌԴ-ում բռնաբարության համար հետախուզվող 27-ամյա երիտասարդը ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը պաշտոնապես երդվել է «Լիդիան Արմենիան» ի սկզբանե բնապահպանական անհրաժեշտ միջոցառումները չի արել, հիմա փորձում է վնասը գցել պետության վրա Փոլադ Բյուլբյուլօղլուի համար սոցցանցերը տանկերից ահարկու զենք են Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելել է նորեկների գրանցել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի Ժ/Պ-ի տունը ԱԴԾ-ն խնդրում է երկարաձգել Վելանի նախնական կալանքը Ինչո՞ւ հղի կանանց չի կարելի ուտել պահածոյացված սնունդ Մանկապարտեզի գաղտնի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են դաստիարակչուհիները քաշքշում և հարվածում երեխաներին (տեսանյութ) Մեկ շաբաթից գործադուլ ենք անելու. ուսուցիչներ «Մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը». ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ (տեսանյութ) Թուրքիայում հագուստի գողության համար ձերբակալվել է 5 վրացի ֆուտբոլիստ Աշխատավարձը գերխնդիր չպետք է լինի. Հակոբ Արշակյանը միսիոներական աշխատանքն է կարեւորում. Բա պարգեւավճարնե՞րը ԱՄՆ-ը և Չինաստանը ցանկանում են ավարտել առևտրային պատերազմը Թուրքիայում ևս 295 զինծառայողներ կձերբակալվեն Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն ու իրավունքն է. Զեյնալյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին «Եթե ցանկանում եք, ապա ես պատրաստ եմ նոր «կարիբյան ճգնաժամի». Պուտինը դիմել է Թրամփին Մոսկվայի «Արարատը» խփել է 5 գոլ Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը Աղվերանում մնացել է ձյան զանգվածի տակ եւ կորցրել գիտակցությունը Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ունի նոր նախագահ «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան Ռեգգենզա՝ հայկական արտադրություն բարձրաճաշակ տղամարդկանց համար Ռեփեր Դրեյքը 400 000 դոլար է վճարել iPhone-ի բացառիկ պատյանի համար (լուսանկարներ) Հազվագյուտ երևույթ. Լաս Վեգասում և Լոս Անջելեսում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ) Հայաստանը ներառվել է ռուսների համար էքսկուրսիոն հանգստի առումով ԱՊՀ լավագույն երկրների հնգյակում Բրիտանուհին Լոնդոնի փողոցներով զբոսնել է Քիմ Քարդաշյանի՝ վերջերս բոլորին ցնցած համարձակ զգեստի կրկնօրինակով (լուսանկարներ) Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել են տասնյակ մարդիկ Սամարայում կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Լիլի Մորտոյի գրավիչ լուսանկարը Ինչպես են Մոսկվայում նշել Գարիկ Մարտիրոսյանը հոբելյանը VARDA-ն մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթեւ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա» Զեյնալյանը չի հերքում, որ այցելել է Ռոբերտ Քոչարյանին «Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում». Հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Հայտնաբերվել է վերջին 113 տարում անհետացած համարվող կրիա «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել. Ռիչարդ Հոգլանդը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին Ռուսաստանում ազատազրկված ԱՄՆ քաղաքացին չի ընդունում մեղադրանքը ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կմնա առանց գլխավոր քարտուղարի Փաշինյանի անզիջողականության պատճառով Դոդոն․ Մոլդովան պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ Մինչև փետրվարի 26-ը տեղումներ չեն սպասվում Օբամեյանգի նվերը Սուպեր Սաքոյին Մխիթարյանի վիճակագրությունը ԲԱՏԷ-ի հետ խաղում Տեսախցիկները Խոսրովի անտառում 40 տարվա մեջ առաջին անգամ Կովկասյան ընձառյուծ են նկարահանել Անշարժ գույքի շուկայից անհետացել է աննախադեպ աշխուժությունը Կենսաբանները 38 տարում առաջին անգամ հայտնաբերել են անհետացած համարվող հսկա մեղվի Գուաիդոն ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության անոնս Չինական Նոր տարին ավարտվել է լապտերների փառատոնով Ռուսաստանում կոսմոդրոմի կառուցումը կվստահվի ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությանը Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում Իմ պարտքն եմ համարում զգուշացնել UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու Իրանական այցին չեն կարողանում հանգիստ նայել. Սվիտալսկին հասկացրել է Փաշինյանին «Պատահական կառավարություն» ունեցող երկիրը Եգիպտոսի իշխանությունները բետոնե պատ են կառուցելու Շարմ էլ Շեյխի շուրջը (տեսանյութ) Մոնտանա նահանգը ցանկանում են վաճառել Կանադային 1 տրլն դոլարով Իսրայելը ռուսական С-300 և С-400 համակարգերը «կործանող» անօդաչու սարք է ներկայացրել (տեսանյութ) Ինչպես է ՌԴ բիլիարդի երիտասարդական հավաքականի հայուհին պարտության մատնել տղամարդկանց (տեսանյութ) Բրիտանիայում մերսման սրահի մերկ հաճախորդին դուրս են արել պատուհանից (տեսանյութ) Բաքվում 19-ամյա աղջիկը դանակահարել է հորը Ճապոնական զոնդը բարեհաջող վայրէջք է կատարել Ռյուգու երկնաքարի վրա Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել ԵԱՏՄ ավտոմեքենաների ներմուծման մաքսային արտոնությունները կերկարաձգվե՞ն ևս 5 տարով Մի շարք չինովնիկներ գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողության օրը ելույթ կունենա՞ Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները Հայկ Մարությանն շտապե՞ց. Նրան դատի են տվել. Արդեն կա առաջին «ծիծեռնակը» ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 490 դրամ, մեկ եվրոն՝ 562 դրամ առավելագույն փոխարժեքով Մայքլ Ջեքսոնի ընտանիքը երգչի մասին սկանդալային ֆիլմի պատճառով 100 մլն դոլարի հայց է ներկայացրել HBO-ի դեմ Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Հարցում

Գուրգեն Արսենյանը համառորեն հետեւություններ չի անում

Գուրգեն Արսենյանը, որը բիզնեսմեն է եւ միաժամանակ գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը, օրերս հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որը ստիպում է հիշել Գուրգեն Արսենյանի գործունեության որոշ փուլեր եւ նրա արած մի շարք հայտարարություններ:

Եւ այսպես, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Գուրգեն Արսենյանն ասել է, թե 2008թ. մարտի մեկը պետության կողմից իր իրավասությունները գերազանցող, Հայաստանի քաղաքացիների բողոքի իրավունքը արհամարհող, չընդունող, ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վրա թքած ունենալով՝ բացառիկ ցինիկ դրսեւորում էր:

Եթե նման հայտարարություն աներ մեկ այլ գործիչ, ապա մենք նորմալ կվերաբերվեինք՝ հարգելով նրա տեսակետն ու կարծիքը, բայց երբ նման մտքի հեղինակը Գուրգեն Արսենյանն է, որը 2004թ. ապրիլին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից շնորհակալություն էր հայտնում ընդդիմության հանրահավաքը ցրելու համար, ուզում ես ասել՝ ավելի լավ է, լռիր:

Իսկ Արսենյանը, ինչպես երեւում է, որոշել է մի լավ քծնել գործող իշխանություններին, մեզ ակամա հիշեցնելով այն օրերը, երբ լրատվամիջոցները պնդում էին, որ նա պատգամավոր է դարձել կասկածելի պայմանավորվածությունների եւ գործարքների արդյունքում:

Լսելով Գուրգեն Արսենյանին հասկանում ես, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրներից մեկը հենց այս տեսակն է, որը հանուն նեղ անձնական նպատակի եւ շահի պատրաստ է ամեն գնով քծնել իշխանություններին:

Մի մարդ, որը մի առիթով ողջունում է ընդդիմադիրների ցույցի ցրումը, իսկ մյուս նույնատիպ դեպքը համարում ցինիկ դրսեւորում, չպետք է ակնկալի, որ նոր Հայաստանում նրա տեսակը տեղ կունենա քաղաքական դաշտում:  

Գուրգեն Արսենյանը, որի սիգարետային բիզնեսը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ծաղկում էր, այսօր կառավարող ուժի մոտ միավորներ հավաքելու համար երկրորդ նախագահին մեղադրում է այս երկրի գրեթե բոլոր խնդիրների մեջ: 

Եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ Գուրգեն Արսենյան, իսկ ինչո՞ւ էիք այդ  խնդիրների մասին լռում տարիներ առաջ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:  

Իսկ մենք շատ լավ ենք հիշում, որ այն ժամանակ, արդեն հեռավոր 2004-ին Գուրգեն Արսենյանն աշխարհին այն պատուհանից էր նայում, որից արյունը ճաշի էր նմանվում: Նա պնդում էր, թե ոստիկանների հետ բախումների արդյունքում փողոցում ոչ թե արյան, այլ ճաշի հետքեր են: Ավելին, այսօր արդեն պատգամավոր, իսկ նախկինում լրագրողի դաժան ծեծի պահով էլ ասել էր, թե նա ստացել է իր լրագրողական «պրեմիան»։

Մնում է կռահել, թե այսօրվա իշխանությանը քծնելիս ի՞նչ «պրեմիա» է ակնկալում Գուրգեն Արսենյանը, որը պատերազմական տարիներին, ըստ մամուլի հրապարակումների, ոչ թե Հայաստանում էր, ոչ թե ռազմաճակատի գծում էր, այլ Ռուսաստանում վառելիքի, փայտի, երկաթի բիզնես էր անում։ Նա Հայաստան եկավ, երբ պատերազմն արդեն ավարտվել է, իսկ այսօր ցինիզմն այնտեղ է հասել, որ փորձում է պատերազմի մասնակիցներին անարգանքի սյունին գամել:

Գուրգեն Արսենյանը գուցե մոռացել է իր կյանքի որոշ դրվագներ, բայց մենք բացելով թղթապանակը այնտեղ մամուլի հետաքրքիր հրապարակումներ ենք հանդիպում, որոնցից մեկն էլ պնդում է, որ 2000 թ., թափուր մնացած պատգամավորական տեղի համար պայքարելիս, նա հայաստանյան ընտրական համակարգում հիմք է դրել կանխիկ փողով ձայն գնելու «կուլտուրային»:

Այդ հնարքը, նույն լրատվամիջոցի համաձայն, նա կիրառեց նաեւ 2002-ին, երբ ցանկանում էր Արաբկիրի թաղապետ դառնալ։ Թաղապետ, սակայն, Արսենյանը չկարողացավ դառնալ, բայց 2003-ին դարձավ պատգամավոր: 

Հիմա չանդրադառնանք Արսենյանի գործունեությանը մեդիա դաշտում, դա թողնելով հետոյի համար: 

Մի խոսքով, դժվար է ասել, թե ինչու է այժմ Արսենյանը որոշել քծնել գործող իշխանություններին: Գուցե նրան կրկին քաղաքական տանիք է պետք, գուցե մտածում է բիզնեսն ընդլայնելու մասին: Ամեն դեպքում, այն ճանապարհը, որն ընտրել է Գուրգեն Արսենյանը, հեռու տանել չի կարող, հատկապես, որ նա փորձում է շահարկել մարտի 1-ի ողբերգությունը:

Աննա Բաղդասարյան

Top-News.am

 

 

website by Sargssyan