Կադիրովը մեքենա է նվիրել Խաբիբ Նուրմագոմեդովի հորը (ֆոտո)
Այս թեմայով
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայր Աբդուլմանապ այցելել է Չեչնիա եւ մասնակցել մի շարք միջոցառումների: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Mercedes ML մակնիշի մեքենա է նվիրել Աբդուլմանապ Նուրմագոմեդովին: Այդ մասին Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ վերջերս Խաբիբ Նուրմագոմեդովը 9 ամսով որակազրկվել եւ 500 հազար դոլարով տուգանվել էր UFC 229 մրցաշարում Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից հետո տեղի ունեցած միջադեպի համար: