Համացանցում «Մեր Հայրենիք»-ը երգելու ֆլեշմոբ է սկսվել
Համացանցում Հայաստանի օրհներգը ՝ «Մեր Հայրենիք» երգելու ֆլեշմոբ է սկսվել. հիշեցնենք, որ մինչ այս համացանցում ու լրատվական միջոցներում քննարկումներ էին ծավալվել ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ:
Ֆլեշմոբի առաջին տեսանյութը տարածել է Ապրես Զոհրաբյանն ու գրել. «Սկսում եմ «Մեր Հայրենիք» ֆլեշմոբը և Ծաղկաձորի ճոպանուղուց երգելով հիմնի առաջին քառյակը շարունակելու մարտահրավերը փոխանցում եմ Ազգային ժողովի պատգամավոր Վաhագն Թևոսյանին»։