CNN-ը հրապարակել է Բրազիլիայում ամբարտակի փլուզման պահը (տեսանյութ)
CNN-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է հունվարի 25-ին Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում ամբարտակի փլուզման պահը, որից հետո մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվում է շրջակա տարածք՝ ավերելով բնակելի տները:
ABC News-ի տվյալների համաձայն՝ դեպքի հետևանքով զոհերի թիվը 121-ի է հասել, ևս 226 մարդ համարվում է անհետ կորած: Հավանական զոհերի մարմինները դուրս բերելու նպատակով դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: