Մոսկվայում բարմենը սպանել է հարբած այցելուին (տեսանյութ)
Մոսկվայում բարմենը ծեծելով սպանել է այցելուին` հենց փաբի բացման օրը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն: Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Նշվում է, որ այցելուն` 28-ամյա Ռուսլան Կ.-ն` ալկոհոլի ազդեցության տակ, անցել է բարի հետևը և խմիչք պահանջել: Բարմեն Իվան Ս.-ն ասել է, որ միջոցառումը վերջացել է և խնդրել է նրան դուրս գալ փաբից` ուղեկցելով այցելուին դեպի դուռը:
Երկու տղամարդկանց միջև ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով այցելուն մահացել է: Տեսանյութում երևում է, որ բարմենը փորձում է նրան ուշքի բերել, սակայն ապարդյուն:
Իվան Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Սպանության փաստով նրան մեղադրանք է առաջադրվել:
Տեսանյութ՝ այստեղ: