Թուրքական դատարանը 15–ական տարվա ազատազրկման է դատապարտել քուրդ գործիչներին
Թուրքական դատարանը քուրդ գործիչների դեմ ընթացող 12–րդ դատական նիստին ազատազրկման որոշում է կայացրել։
Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը 14 տարի 3 ամսական ազատազրկման է դատապարտել Դիարեքիրի նախկին քաղաքապետ Գյուլթան Քըշանաքին եւ 15 տարի՝ քրդական «Տարածաշրջանի ժողովրդավարական» կուսակցության համանախագահ Սեբահաթ Թունջելին։
Քուրդ կին գործիչները մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու եւ կառույցին օգնելու մեջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am